Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության համար ընկալելի դարձնել իր քաղաքականությունը

Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության համար ընկալելի դարձնել իր քաղաքականությունը
09.01.2023 | 07:34

Ադրբեջանն ամփոփել է վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախ մուտք գործած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների թիվն ու «եզրահանգումներ» արել, որ իրականում դեպի Արցախ հումանիտար բեռների ու քաղաքացիական անձանց տեղաշարժի խնդիր գոյություն չունի։

Այստեղ իմաստ չկա ադրբեջանական «վերլուծությունների» մեջ մտնելու և նրանց հակառակը ապացուցելու, որովհետև այն, ինչ տիրում է Արցախում, բոլորիս աչքի առաջ է, տեսանելի, իսկ ադրբեջանական «հիմնավորումների» հասցեատերը միջազգային հանրությունն է, որի ուղղությամբ, ի դեպ, Հայաստանի իշխանությունը որևէ լուրջ ջանք չի գործադրում։ Ադրբեջանական քարոզչական թեզերի հանրայնացումը կարևոր է այլ տեսանկյունից։ Ըստ էության, ադրբեջանական քարոզչությունը Արցախի շրջափակումը տևական ժամանակով շարունակելու տեղեկատվական սպասարկումն է։ Հասկացնում են, որ այն դեռ ինչ-որ ընթացք շարունակվելու է։ Չի բացառվում, որ դրանով Ադրբեջանը փորձում է շտապեցնել Հայաստանի ու Արցախի իշխանություններին՝ Արցախում պայքարը դադարեցնելու ու զիջումների գնալու համար (զիջումները վերաբերում են և՛ Արցախին, և՛ Հայաստանին)։

Ադրբեջանը փորձում է իր հակամարդկային քայլերն ու էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանրության համար ընկալելի դարձնել կամ նրանց լռությունը ստանալ, իսկ ՀՀ իշխանությունը ոչ միայն միջանցքի բացման լուծումներ չունի, այլ նույնիսկ արտաքին աշխարհի հետ հետևողական աշխատելու որևէ լուրջ գործողություն չի իրականացնում՝ սահմանափակվելով մեկքայլանի, կարճաժամկետ բնույթի ոչ արդյունավետ գործիքների կիրառմամբ։

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 14441

Մեկնաբանություններ